Ռուսաստանի ֆուտբոլի միության գործկոմի անդամ Սերգեյ Ստեպաշինը, անդրադառնալով «Եվրո 2016»-ում երկրի ընտրանու խայտառակ ելույթին (խմբային փուլում վերջին՝ չորրորդ տեղ), ասել է.
«Սերգեյ Ֆուրսենկոն բավարար ինտելիգենտություն ունեցավ չորս տարի առաջ հավաքականի անհաջող մրցելույթից հետո ՌՖՄ-ի գլխավորի պոստից հեռանալու:
Այն ժամանակ էլ մենք պարտվեցինք, սակայն ոչ այսչափ ամոթալի. շատ քիչ բան չբավականացրեց: Մուտկոյին չեմ առաջարկում հեռանալ, թեպետ ինքս լավ գիտեմ, թե դա ինչ բան է ու ինչպես է արվում: Գուցե պարզապես պիտի պատի՞վ ունենալ: Սա իմ դիրքորոշումն է»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ